Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երգող-ապաքինող սկահակներ
Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ, որոնք բուդդայականների մոտ ավանդաբար ուղեկցվում են այս հրաշալի երաժշտական գործիքների հնչյուններով:
Հոգեպարար ձայն
Երգող սկահակները զանգերի տարատեսակն են, որոնք շրջված են, հատակը դեպի վեր և առանց լեզվակների են: Դրանց կարելի է ոչ միայն հարվածել, այլև երաժշտություն ստեղծել սկահակի շրջագծին հատուկ փայտե ձողով` վարսանգով կամ թակիչով սահուն շարժումներ կատարելով: Այդ ժամանակ ձայնը աստիճանաբար բարձրանում է և կարծես ամփոփվում է` լցվելով առավել խորը երանգներով: Թակիչը պտտելով շրջագծով կարելի է երկար ժամանակ պահպանել սկահակի անընդմեջ երգեցողությունը` հնչունային ռեզոնանսը:
Ոչ մի երաժշտական գործիք, լինի այն լարային, ստեղններով կամ հարվածային, չի կարող այդքան երկար հնչականություն ապահովել ինչպես երգող սկահակները: Հենց այս յուրօրինակ հատկությունն էլ դրանց դարձրել է հիանալի գործիք բուժական ազդեցության համար:
Գնդի երաժշտությունը
Երգող սկահակները լայնորեն տարածված են Նեպալում, Տիբեթում, Լաոսում, Թայլանդում, Վիետնամում, Մոնղոլիայում, Ճապոնիայում և դա պատահական չէ: Կրոնական ուսմունքում, որին այդ երկրի բնակիչները դավանում են, հնչյունին շատ մեծ նշանակություն են տալիս: Բուդդայի հետևորդները տիեզերքը պատկերացնում են որպես բազմաչափ հնչունակ մարմին, որի յուրաքանչյուր միկրոտարրը ճառագայթում և ընդունում է տարբեր մեծության և ինտենսիվության անհամար հնչունային ալիքների բազմություն: Նրանք օգտագործում են երգող սկահակները նրա համար, որպեսզի ներդաշնակության բերեն այդքան բազմակերպ հնչունակ մարմինը, կարծելով, որ ձայնային տատանումների համապատասխանությունը և համաչափությունն աստվածային ներդաշնակություն է ստեղծում, այդ թվում և´ մարդու հոգում, և´ մարմնում: Զանգի ձայնային տատանումները օգտագործվել են տարածության մաքրման և բուժման նպատակներով ոչ միայն Արևելքում: Օրինակ, գերմանացիների մոտ սերնդե-սերունդ փոխանցվել են գիտելիքները զանգի հրաշագործ ուժի վերաբերյալ, դրանց վերագրել են ոչ միայն չար ուժերը վտարելու, այլև օդն ախտահանելու, մանրէները ոչնչացնելու ընդունակությունը: Ռուսաստանում ևս դարեր ի վեր գոյություն ունի այն կարծիքը, թե զանգերի ձայնը հոգուն ուրախություն է բերում, վտարում է ցավը և մաքրում է բանականությունը:
Հայաստանում ևս եկեղեցական զանգերի հնչյունները հոգուն խաղաղություն և ներդաշնակություն են պարգևում:
Ավելին, քան մերսումը
Մերսման համար մարդուն պառկեցնում են որովայնի վրա, իսկ ողնաշարի գծին և ծնկների տակ դնում են սկահակաները: Եվ ասում են, որքան շատ սկահակներ լինեն, այնքան արդյունքն ավելի լավը կլինի: Իսկ հաջորդող քայլերը նման են մեդիտացիային: Պառկած մարդը պետք է փակի աչքերը և խորանա ինքն իր մեջ, մարմնով «ներծծելով» հնչյունները: Որոշ սկահակների հարվածում են զանգերի պես, մյուսների շրջագծով սահուն անցնում են թակիչով: Թակիչը պետք է պինդ բռնել, իսկ պտտել պետք է և´ սկահակի մեջ, և´ դրսի կողմից:
Կարելի է նաև սկահակները դասավորել մարդու շուրջբոլորը, ոչ թե դնել մարմնին: Նույնիսկ ոչ անմիջական շփման դեպքում էլ հնչյունները գերում են իրենց թափանցող տատանումներով: Սկահակները, որոնք«երգում են» տարբեր տոնայնությամբ, կարծես պարուրում են մարդուն, ով գտնվում է նրանց կենտրոնում:
Երգող սկահակներով մերսումը շատ ավելին է, քան սովորական մերսումը: Մարմնի հատվածների մեջ, որոնց վրա դնում են սկահակները, թափանցում են նուրբ, «ծակծկող» տատանումները: Նման գործողություն կատարող վարպետը պետք է կարողանա այնպես անել, որ մարդը լրիվ լիցքաթափվի, նրա համար հաճելի լինի ոչ միայն մարմնով և լսողությամբ, այլև հոգեպես: Մերսման վարպետների մի մասը աշխատանքի պահին նաև աղոթքներ են մրմնջում:
Ներդաշնակության վերականգնում
Քանի դեռ թակիչը սահում է սկահակի պատերին` հնչյուններ ստեղծելով, մարդը, իր համար էլ աննկատ,«այստեղ և հիմա» խաղաղվում է, աստվածային երանության մեջ է ընկնում, որի մասին այդքան հաճախ խոսում են բուդդայականները: Երանգներով հարուստ ձայնային տատանումներն ամբողջությամբ ներդաշնակեցնող ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Դրանք օգնում են թուլանալ, նպաստում են առավել խորը շնչառությանը:
Երգող սկահակներով մերսումը հանձնարարվում է գերակտիվ երեխաներին, օգտագործվում է նյարդային հիվանդությունների բուժման համար: Արձանագրվել է, որ այն լավացնում է ուշադրության կենտրոնացումը: Հնչյունները, որոնք թափանցում են մարմնի մեջ, վերացնում են պարանոցի և ուսագոտու մկանների լարվածությունը, ազատում են գլխացավից, առողջարար ազդեցություն են գործում մարսողական համակարգի վրա:
Մի քանի տարի առաջ անցկացված հետազոտությունները ապացուցեցին, որ ջուրը փոխում է իր կառուցվածքը հնչյունների ազդեցությամբ, որոնք նա«լսում է». դասական երաժշտությունից և աղոթքներից նրա մոլեկուլները ավելի գեղեցիկ են դառնում, իսկ ծանր ռոքից նրա միկրոկառուցվածքը քայքայվում է: Դա նշանակում է, որ մարդու մարմինն էլ, որ 60-85%-ով բաղկացած է ջրից, նույնպես նրբորեն արձագանքում է երաժշտությանը:
Ի դեպ
Եթե երգող սկահակի մեջ ջուր լցնել, նույնիսկ սառը, և թակիչը պտտեցնել սկահակի ներսի պատերով, ապա շուտով, կարծես փոքրիկ ուլունքներ դեպի կենտրոն են «շտապում» պղպջակները: Երբ հնչյունը հասնում է գագաթնակետին, պղպջակները սկսում են«թռչկոտել և բաժակից դուրս ցայտել», թեյնիկի եռալու պես, չնայած ջրի ջերմաստիճանը չի փոխվում: Կարծում են, որ նման ջուրը օգտակար է խմելը, քանի որ այն մաքրվել է հնչյունով:
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն